Այցելել եմ մեկ անգամ և տրամադրված այն մտքով, որ փորձելու եմ տաք շոկոլադ։ Սակայն, ինչպես լինում է Երևանի մի շարք, թեկուզ և հայտնի սրճարաններում, այստեղ ևս կար այս խնդիրը.մենյուում նշված է տաք շոկոլադ, որը դասական տարբերակով պետք է լինի ավելի խիտ, հագեցած, շոկոլադի խորը համով, բայց մատուցվում է պարզապես տաք կակաո😑❌️ (սրանք տարբեր ըմպելիքներ են, ինչպես գիտեն շատերը...)։
Ցանկալի կլիներ կամ` մենյուում ունենալ 2 տեսակի ըմպելիքները, կամ` ունեցածը նշվեր իրական անունով` տաք կակաո։
Ըմպելիքը ստացա M(300մլ) չափով, 1250 դր, 3֊4 ր պատվերից անց։
Սպասարկումը բարեհամբույր էր, ժամանակին։
Ցանկության դեպքում կարելի է վերցնել լրացուցիչ օշարակ, կամ` շաքարավազ։
Սրահում ներկայացված են աղանդերի և ուտեստների որոշակի տեսականի ևս։
Քանի որ այցս մինչ կեսօր էր, սրահը բավական ազատ էր, ինտերիերը պարզ, լուսավոր, ինձ համար փոքր֊ինչ սահմանափակող։
Կարելի է տեղակայվել պատուհանի մոտ, որը բացվում է դեպի պողոտա։
Անչափ հավանում եմ Seasons-ի պաղպաղակի բաժինը։ Տեսականին բավականին լայն է, առկա են նաև սորբետներ ✅️
Պաղպաղակները ներկայացված են` վաֆլե բաժակներով, կոներով կամ` տարաներով։
Համային և որակական առումով զգալիորեն տարբերվում են այլ պաղպաղակների գործարանային արտադրանքներից։
Կարելի է նաև միքս տարբերակով համտեսել նոր համեր։
Հնարավորություն կա (հարկ եղած դեպքում) վերցնել հավելյալ գդալներ և անձեռոցիկներ ✅️։
Աշխատակիցները մշտապես բարեհամբույր են, ժպտերես ✅️
Էսկիմոների տեսականին ներկայացված է ինչպես կաթնային, այնպես էլ` մուգ շոկոլադով` վանիլային, շոկոլադե և սնիկերս միջուկներով (վերջինս լուսանկարում և հոլովակում է )։ Գինը` 600 դր (մոտ 80֊90 գր)։
Գտնվելու վայրը շատ տրամադրող է, քանի որ տեղակայված է այգում, որտեղ և կարելի է համտեսել հաճելի երաժշտության և ծառերի ստվերների ներքո։
Հաճախ եմ օգտվում Պարույր Սևակի վրա գտնվող մասնաճյուղից։
Առաջին հարկում խանութն է, երկրորդ հարկում`《Պոնչիկանոց》֊ը։
✅️ Սրահը միջին չափ, լուսավոր,ընդարձակ, հիմնականում` մաքուր, սպասարկումը` լավ։
Սիրելի խմորեղենների ցանկում են`
🍰 Արբած բալ,
🍰 Միկադո,
🍰 Շոկոլադե էկլեր` եփված կրեմով,
🍰 Շոկկո,
🍰 Նապոլեոն,
🍰 Լակոմկա։
➖️ Ոչ հաճախ, բայց պատահել է, որ խմորային մասի պատրաստուկները (բիսկվիթային շերտ, էկլերի խմոր, շերտավոր խմոր) առաջին թարմության չեն եղել (փոքր ինչ֊չոր, կոշտ, որոշակի հետհամի զգացողություն առանձին` առանց կրեմի հետ համտեսելիս)🤨։
➖️ Ի դեպ, որոշ խմորեղենների համտեսման համար տրամադրվող պլաստիկե սպասքով պարզապես հնարավոր չէ համտեսել (գդալները կոտրվում են խմորեղենի չոր շերտերի մեջ)։ Լուսանկարում պատառաքաղը իմ կողմից է բերվել 😏
✅️ Կրեմների (միջուկների) մասին ավելի դրական կարծիք ունեմ, քանի որ մշտապես թարմ են և բալանսավորված բաղադրիչներով (հատկապես` եփվող կրեմով խմորեղենները)։
✅️ Կուզենայի առանձնահատուկ նշել իրիսային կրեմը, որը խմորեղեններին յուրահատուկ համ է հաղորդում։
😏 Կցանկանայի, որպեսզի թխվածքները մշտապես սառնարանում գտնվեին և հնարավոր լիներ համտեսել հենց սառը վիճակում։
😒 Լավ կլիներ, որպեսզի խանութի աշխատակիցները չզարմանային այն փաստից, որ հաճախորդը գնում է փոքր կամ 100 գր չափաբաժնով կոնֆետ կամ այլ ապրանք։ Սրա համար ամեն մարդ կարող է ունենալ և ունի բազմաթիվ պատճառներ և ցանկություններ, ինչին պետք է հարգանքով վերաբերվել (սա վերաբերվում է ոչ միայն Գրանդ Քենդիի ցանցին)։
Այս սրճարանների ցանցին յուրահատուկ վերաբերմունք ունեմ😏❤️. սա այն հազվագյուտ վայրերից է Երևանում, որտեղ կարելի հանդիպել ամենատարբեր տարիքի և սոցիալական դիրքի մարդկանց, որտեղ տարբեր աշխարհներ ներդաշնակ միաձուլվում են մեկ հարկի տակ, ջերմ և գունավոր սրահներում։
Սրճարանը երկհարկանի է, առկա է նաև դրսում նստելու հնարավորություն, տրամադրվում են ծածկոցներ։
Սրահները առանձնապես ընդարձակ չեն, բայց` լուսավոր են և հարմարավետ։
Անձնակազմը փորձում է լինել սիրալիր։
Առանձնահատուկ կնշեմ մենեջերի` հոգատար և ուշադիր վերաբերմունքը հաճախորդներին, ով սպասարկող թիմից առավել քան ակտիվ մասնակցում էր սպասարկման գործընթացին։
Նախաճաշը ներառում էր`
4 փանքեյք (ոչ փքուն), միջին փափկության, մոտ 15 սմ տրամագծով, առանց ընդգծված որևէ համի։
Մոտ 20֊30֊ական գրամ նութելլա և կրեմ։
Կտրտած մրգեր և նուշի մի քանի թերթիկներ։
Ընդհանուր` թարմ պատրաստված և կտրտված միրգ էր մատուցվել։ Սակայն, փոքր֊ինչ վանեց` կողքի վրա փայտիկով իրար միացված նարինջ+անանաս+թուրինջ թոշնած մրգերի կտորները (ըստ երևույթին կտրտվել էին շատ ավելի վաղ)։
ՍՊԱՍԵԼ ԵՄ ՄՈՏ 7֊10 ր։
Հետարքրքիր էր` բանան֊նութելլա֊փանքեյք համադրությունը և այսքանը։
Կնախընտրեյի ավելի փքուն և ավելի համեղ փանքեյքեր, քան մատուցվեց։
Տվյալ մասնաճյուղում արդեն 3 տարի է` առկա են հետևյալ խնդիրները, որոնք` որպես հաճախորդ կուզենայի, որ շտկվեին։ Մասնավորապես`
❌️ Պաղպաղակի պահման պայմանները. անկախ սեզոնայնությունից, կարելի է գնել արդեն տեսքից ընկած, ձևափոխված, ջրազրկված պաղպաղակներ։
❌️ Ընկուզեղենի, չրերի բաժնի տարրաները մշտապես բաց են և ցանկացած մարդ կարողանում է ձեռքով շոշափել մթերքը և նորից գցել տարրայի մեջ 😬
❌️ Ապրանքներով բեռնված զամբյուղները աշխատակիցների կողմից հաճախ խոչնդոտում են հաճախորդների ելքումուտք անելու գործընթացին (բանջարեղենի, կոնֆետների, չրեղենի և կաթնամթերքի, ձվի բաժիններում առավել հաճախ)։ Կարելի է դասավորման գործընթացը իրականացնել գոնե ոչ բազմամարդ ժամերին։
Սկզբնամասում խանութն է, ներսում` սրճարանը։ 2 գոտիների տարածքը այնքան էլ ընդարձակ չէ, առկա են 4֊10 հոգու համար նախատեսված սեղաններ։
😏 Ցավոք` սրճարանի հատվածը պատուհաններից հեռու է և ցանցի` տրամադրություն ստեղծող վիտրաժային ոճով պատուհանները, այստեղ չեք գտնի (եթե, իհարկե, սիրում եք վայելել աղանդերը հենց պատուհանների մոտ, ինչպես` ես)։
Սպասարկումը` ստանդարտ, լավ։ Կան աշխատակիցներ, ովքեր լավ տեղեկացված են թխվածքների բաղադրիչների մասին, ինչը օգնում է արագ որոշում կայացնել պատվեր կատարելիս։👍
Աղանդերը հիմնականում` թարմ։ Չնայած` եղել է 2 դեպք, երբ մեղրային տորթը և ոզնին եղել են շատ չոր և կոշտ (ժամկետը սպառված կամ` սխալ պահման պայմաններ), ինչը բնորոշ չէ տվյալ թխվածքներին և անշուշտ` հիասթափության առիթ է դարձել նման պահերին։
Հաճելի և նախընտրելի է, երբ թխվածքները կարելի համտեսել փոքր֊ինչ սառը վիճակում։
🍰 🤗 🍌 Համտեսում եմ ԲԱՆԱՆՈՎ ՎԱՆԻԼԱՅԻՆ ԲԻՍԿՎԻԹ 🍌🍌🍰
📍Միջին չափի կտոր, 500դր
✅️ Միջին փափկության բիսկվիթե շերտեր` քաղցրի բալանսավորված քանակով։
❌️ Կրեմն ընդգծված մարգարինի հիմքով, առանց որևէ հետարքրքիր համի։
🤔🍌 Բանանի կտորները կարամելիզացված, բավականին բարակ և մուգ գունավորմամբ։
Ընդհանուր առմամբ` աղանդերին որոշակի հաճելի համ է հաղորդում և բոլոր պատրաստուկերին միավորում է բանանի փոքրիկ, ոչ այնքան հաջող կերպով կարամելիզացված կտորները և այսքանը 😬
Առհասարակ` կցանկանայի տվյալ ցանցում ավելի որակյալ և համեղ թխվածքներ ճաշակել, թեկուզ գնային որոշակի տարբերությամբ 😉
Բարի սպասարկումը` բարեհամբույր։
Այցելում եմ խիստ անհրաժեշտության դեպքում։ Միջավայրը հաճելի, ժամանակ առ ժամանակ` աղմկոտ, հիմնականում` մաքուր։
Սպասարկման հետ կապված դեռ որևէ խնդրի չեմ առնչվել (զուսպ, ուղորդող)։
Սննդի տեսքը միշտ աչք է գրավում, սակայն` որակը հիմնականում ինձ չի բավարարել (խոզի միսը` չոր, ոչ թարմ, կոշտ, լահմաջոյի մսազանգվածը թաց, ծորուն, կիսաեփ)։
Պավլովայի մեկ չափաբաժինը մեկ անձի համար կարծում եմ բավականին մեծ է. Բեզեի հատվածում ավելացված է հատապտղային ջեմ, ինչը` չափազանց քաղցրացնում և ավելորդ համ է հաղորդում բեզեին. Կրեմի քաղցրությունը հաճելի է, բաղադրիչները բալանսավորված։
Միկադո` միջին չափի կտոր, 800 դր + շոկոլադե սոուս
✅️ Ընդհանուր քաղցրությունը բալանսավորված,
Շոկոլադի և կակաոյի ընդհանուր խտությունն ինձ համար փոքր֊ինչ քիչ🤔
✅️Շերտերը համաչափ թխված, միջին փափկության։
❌️Կակաոյի և կարագի հիմքով կրեմ` առանց որևէ յուրահատուկ համի։
❌️ Օգտագործված շոկոլադը միջին որակի, կակաոյի ոչ մեծ պարունակությամբ։
Միգուցե պատրաստված է ստանդարտներին համապատասխան, սակայն` չկար ընդգծված համ, որը կստիպեր ևս մեկ անգամ գնել և ճաշակել։
✅️ Շոկոլադե սոուսը հետարքրքիր համային անցումներ էր հաղորդում կտորին` թեթև խտության հաշվին։
Ընդհանուր առմամբ` գին֊որակ հարաբերակցությունը փոքր֊ինչ չափազանցված է։
Հերթական զոհս 😉` կրկին ՍԱՆ֊ՍԵԲԱՍՏԻԱՆ
🍴 Միջին չափի կտոր, արժեքը`
տանելու դեպքում` 2300դր,
տեղում համտեսման դեպքում` 2900դր։
Համտեսը կատարվեց հաստատությունից դուրս։ ✅️ Տրվող տուփը բավականին հարմար է դրսում ճաշակելու համար։
✅️ Ողջունելի է, որ կտորը անմիջապես տուփի մեջ չէ, այլ լրացուցիչ ստվարաթղթի վրա։
✅️Ինչպես երևում է նկարում` չիզքեյքը բոլոր կողմերից պատված է բավական կոշտ թաղանթով (ամբողջականությունը պահպանելու համար)։
❌️ Ինձ փոքր֊ինչ վանեց կտորից նոր արտազատված հեղուկը, որը խոնավեցրեց 2 թղթե տակդիրները։
❌️ Մյուս վանող մասը (նաև վիզուալ տեսանկյունից)` համասեռությունն էր. նկարից պարզ երևում է, որ սերույցքային մասերը տեղ֊տեղ այնքան էլ լավ չեն միախառնվել պանրային հատվածի հետ։ Պատրաստման տեխնոլոգիայում կան շտկելու կետեր։
✅️ Մակերեսի այրվածության չափը այն է, ինչ հարկավոր է։
❌️ Արդեն իսկ համտեսելիս` կտորն առանց թաղանթի աստիճանաբար կորցնում է կայունությունը, դառնում հեշտ փշրվող։
✅️ Կարող եմ նշել, որ չիզքեյքը, իրոք, թարմ էր։
✅️ Պետք է նաև նշեմ, որ օգտագործվել են որակյալ մթերքներ, մասնավորապես, բարձր յուղայնության պանիր, ինչի շնորհիվ աղանդերը ստացել էր դասական Սան֊Սեբաստիանին բնորոշ, հագեցած ՍԵՐՈԻՑՔԱՅԻՆ հաճելի համով։
✅️ Օսլայի խանգարող կուտակումներ կտորում առկա չէին։
✅️ Եթե զգայարաններս չեն դավաճանում` սա առաջին անգամն էր, երբ այս տեսակ աղանդերում բացակայում էր վանիլի համը (որը սովորաբար կոտրում է սերուցքային մասի համը), ինչի հաշվին հնարավոր է դառնում լիարժեք վայելել մաքուր սերույցքային համերի միախառնումը։
Ի դեպ` տրվեց նաև բավականին խիտ կաթնային շոկոլադի հիմքով սոուս (մոտ 30֊40գր), սակայն` մեկ անգամ միասին փորձելուց հետո, այն մի կողմ դրեցի` սերույցքային համը չկոտրելու համար😉🍫։
✅️ Գոհացրեց տրվող պլաստիկե սպասքի որակը։
Հարկ եմ համարում նշել😏, որ տվյալ մասնաճյուղից օգտվել եմ երկու անգսմ (առաջին դեպքում` փանքեյքով նախաճաշ`թխկու օշարակով + կապուչինո)։ Այս դեպքում փանքեյքերը բավական համեղ էին ստացվել օշարակի հետ համադրության արդյունքում, սակայն` դրանք արդեն լիովին սառչել էին և վրան դրված կարագը այդպես էլ չհալչեց...🤔
Փոքր֊ինչ վանում է տվյալ մասնաճյուղի աշխատակիցների` բոլոր կողմերից այցելուներին հաճախակի հետևելը🤨 (եթե անգամ դա սպասարկման նպատակով է կատարվում` պետք է դա անել աննկատ✅️😉)։
Այցելել եմ մեկ անգամ 😉
Պատվիրեցի մսով խաշ` ՏԱՆԵԼՈՒ նպատակով (1 բաժինը` 1 կգ, 2500դր)։
Սպասեցի մոտ 10 ր։ Առաջարկվեց սպասել սրահում։
✅️ Աշխատակիցները և սպասարկումը պատշաճ, բարեհամբույր։
Քանի դեռ պատվերը պատրաստվում էր (տաքացվում էր 😉), ակամայից ախորժակդ կարող է գրգռել տեղում պատրաստվող ուտեստները, որոնց թույլ բույրը տարածվել էր սրահում, իսկ թափանցիկ ապակիներից այն կողմ տեսանելի էր որոշ ուտեստների պատրաստման ընթացքը (մասնավորապես խորոված֊գրիլ)։
Խաշը տրվեց նման թղթե տոպրակով (միջին ամրության), պլաստիկե տարրայով, որը կիպ փաթաթված էր սննային թաղանթով` արտահոսքից խուսափելու նպատակով ✅️։
✅️ Խաշի հետ առանձին տրվեց նաև սխտոր և խոշոր աղ։
Արդեն բացելիս` տաքության ազդեցության ներքո, պլաստիկե ամանը փոքր֊ինչ դեֆորմացվել էր կողային հատվածից ❌️ (միգուցե արժե վերանայել տրվող տարրաների որակը🤔)։ Եթե սպասք չկա ձեռքի տակ պարունակությունը տեղափոխելու համար` հնարավոր է անհարմարություն առաջանա համտեսելիս։
✅️Արագանակի մասը կաթնագույն, յուղի թափանցիկ կաթիլներով, առանց ավելորդ բույրերի։
Մսի զանգվածն արդեն իսկ տեսանելի է վիդեոհոլովակում։ Կտորի վրա չհայտնաբերեցի կենդանու մազմզուկներ 😉 ✅️
Սառչելուց հետո արգանակը ձեռք է բերում խիտ դոնդողանման զանգվածի տեսք` առանց յուղի զգալի շերտի գոյացման։
Ընդհանուր առմամբ` բալանսավորված զանգված էր (չնայած` ինձ համար փոքր֊ինչ թույլ էր համային խտությունը, ինչի պակասը զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ չես ավելացրել սխտոր)։