Մարդկային բարձր որակավորումներով , կիրթ և սիրալիր անձնակազմ է աշխատում ամբողջ համալիրում ։ Խոհանոցը շատ համեղ և ամենակրևորը թարմ և նորացվող տեսականիով է ամեն անգամ հյուրերին սպասարկում ։ Սենյակները կոկիկ , մաքուր և սպասարկող անձնակազմը շատ ուշադիր է թե ընթհանուր տարածքի թե հենց ձեր անձնական սենյակի մաքրությանը։ Հյուրանոցի բակի տարածքը շատ լավ է կահավորված , շրջապատված է եղևնիներով որը ավելի է մոտեցնում բնությանը, իսկապես հրաշք վայր իրական հանգիստ վայելելու համար, կայցելենք էլի անշուշտ ամբողջ ընտանիքով։
Այսօր հյուրերս երեխաների հետ մոտեցել են այս անմակարդակ համալիրը և աշխատակիցը ով ներկայացել է որպես մենեջեռ չի թույլատրեն մուտք գործեն և օգտվեն ռեստորանից պատճառաբանելով որ երեխաների ձեռքին չիպս է եղել , և դուրս են հրավիրել հյուրերիս , կասեք էդ ինչ հանցանք է որ դրա համար տենց անշնորհք պահվածք են ցուցաբերել, ով է պատասխանատու նման ոչ պռոֆեսիոնալ մոտեցման։ Առաջին փորձն էր մեր այցի և վերջին բնականաբար ոչ մեկի խորհուրդ չեմ տա այցելել քանի որ դեռ չմտած արդեն մարդկանց դուրս են հանում